Պենտագոնը կոչ է անում Ճապոնիային և Ավստրալիային պարզաբանել, թե ինչ դեր կստանձնեն, եթե ԱՄՆ-ը և Չինաստանը պատերազմ սկսեն Թայվանի պատճառով՝ հաղորդում է Financial Times-ը։ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունն այս հարցը բարձրացրել է երկու երկրների պաշտպանության նախարարների հետ վերջերս կայացած բանակցությունների ժամանակ։               
 

Որևէ մեկը, ով այս օրերին կթիրախավորի ՀԱԵ-ն և ՀՅԴ-ն, գիտակցաբար կամ անգիտակցորեն, թշնամու օգնականն է

 Որևէ մեկը, ով այս օրերին կթիրախավորի ՀԱԵ-ն և ՀՅԴ-ն,  գիտակցաբար կամ անգիտակցորեն, թշնամու օգնականն է
13.07.2025 | 18:29

Որքան էլ ներքին խնդիրներ լինեն ազգային ինստիտուտներում և հանրության շրջանում, եթե դրանք թշնամիդ է զենք դարձնում և պահում ուղիղ պետությանդ ճակատին, ապա դու առնվազն հիմար պիտի լինես, որ աջակցես այդ զենքի մեջ փամփուշտ տեղադրելու ընթացքին:

Սա բոլոր նրանց համար, ովքեր այսօր սեփական անձի չկայացածությունն ու մտքի տկարությունը հագեցնում են իբր ճշմարտախոսությամբ՝ օգնելով Փաշինյան-էրդողան-Ալիև եռյակին:

ՀԱԵ-ն և ՀՅԴ-ն ազգային արժեքներ են, ազգային ինստիտուտներ: ՀԱԵ-ն 1700-ամյա ազգապահպան և մշակութապահպան կառույց է, ՀՅԴ-ն՝ 100-ամյա ազգայնական կուսակցություն, որը, ամենից զատ, միավորում է հայկական Սփյուռքը, հանդիսանում է Հայ Դատի հասցեական պահանջատերը:

Բնական է, որ երկուսն էլ կատարյալ չեն գործել և գործում, բայց այսօր ստիպված են դիմակայել ոչ մեկ թշնամու, այլև միջազգային շնաձկների, որոնք ամբողջ պատմության ընթացքում են հարձակվել հայկական հողերի և ինքնության վրա: Այդուհանդերձ, կարևոր է օգնել, սատարել և պաշտպանել նրանց, ոչ թե թերամտորեն հարվածել: Լավ կլինի, որ սա գիտակցեն նաև այս կառույցների այն անդամները, ովքեր իրենց անձով են թույլ տալիս թիրախ դարձնել ամբողջական ինստիտուտը:

Որևէ մեկը, ով այս օրերին նրանց կթիրախավորի՝ գիտակցաբար կամ անգիտակցորեն, թշնամու օգնականն է և արձանագրվելու է որպես այդպիսին՝ հետագայում ըստ դրա գնահատվելու համար:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 248

Մեկնաբանություններ